Կարակասը և Վաշինգտոնը համաձայնության են եկել վենեսուելական նավթն ԱՄՆ արտահանելու շուրջ՝ ընդհանուր առմամբ 2 միլիարդ դոլարի չափով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է իր Truth Social հարթակում։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները Միացյալ Նահանգներին կփոխանցեն 30-ից 50 միլիոն բարել բարձրորակ, սանկցիաներով պաշտպանված հում նավթ։
Այս նավթը կվաճառվի շուկայական արժեքով, և ես, որպես Միացյալ Նահանգների նախագահ, կհսկեմ այս գումարը՝ ապահովելու համար, որ այն օգտագործվի Վենեսուելայի և Միացյալ Նահանգների ժողովրդի օգտին։ Ես հանձնարարել եմ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին անհապաղ իրականացնել այս ծրագիրը», – հավելել է Թրամփը։
Նա նշել է, որ նավթը կհասցվի ամերիկյան նավահանգիստներ։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի