ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր աջակցությունը Սենատի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագծին, սակայն հույս է հայտնել, որ դրա կիրառման կարիք չի լինի։
Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Թրամփը շեշտել է, որ այժմ Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ են գործում, և երկրի տնտեսությունը շատ վատ վիճակում է։ Լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահին սենատորների առաջարկած նախագծի շուրջ, որը նախատեսում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ և գազ գնող երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ։
«Ես աջակցում եմ դրան։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի այն կիրառել», – ասել է Թրամփը։

Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու