Հունվարի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17։10-ի սահմաններում Մարագար-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «Mercedes GLE 63» մակնիշի, «Toyota» մակնիշի, «Nissan Xterra» մակնիշի, «Nissan Sentra» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
![]()

Բաց մի թողեք
Մանրամասներ՝ ինչ պայմաններում են ապրում հայ գերիները Բաքվում
Արևելյան քծնանք, կամ ինչ է ասել Բաքվի բռնապետը Իտալիայի վարչապետին․ Լուսանկար
Ինչպես է Գրիգոր Տեր-Ղազարյանը ստեղծել GTB Holdings-ը՝ միավորելով մետալուրգիան, շինարարությունը եւ մշակույթը․ Finance. yahoo.com