Փողերի լվացման համար մեղադրվող Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Այս մասին հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ Ղարիբաշվիլին ընդունել է մեղքը։
«Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղքի վերաբերյալ համաձայնագիր է կնքել մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, որի համաձայն՝ նախկին վարչապետը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար։
Նա նաև տուգանվել է 1 միլիոն լարիի (370 հազար դոլար) չափով՝ որպես լրացուցիչ պատիժ։ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունում է մեղքը և համաձայնում է մեղքի վերաբերյալ համաձայնագրի պայմաններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
ԵՄ 11 երկրներ կոչ են անում վերացնել վետոն արտաքին քաղաքականության մեջ
Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում