Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․
«Սուրբ Գեղարդն ու իր առաքելությունը
Հայ առաքելական եկեղեցու սուրբ մասունքներից է աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Այն մեկ անգամ չէ, որ դուրս է տարվել Մայր Աթոռի տարածքից` վրաց թագավորների ու հին Թիֆլիսի հայ բնակչության խնդրանքով` տեղում բռնկված ժանտախտի ու այլ համաճարակների դեմ պայքարելու համար:
Ամեն անգամ Սուրբ Գեղարդն ի ցույց է դրել իր հրաշագործ զորությունն ու համաճարակներն ընկրկել են:
Ես կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայ առաքելական եկեղեցու սպասավորները Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակավայրով ման ածեն Սուրբ Գեղարդը` քպ-ական աղտեղիքներով ու գարշահոտությամբ համեմված քաղաքական համաճարակի դեմ պայքարելու համար` գյուղերում ու քաղաքներում բացատրելով այդ քայլի կարևորությունը:
Բոլոր տեսակի համաճարակների դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով»:

Բաց մի թողեք
Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը. Լուսանկար
Փաստորեն Վիգեն Ավետիսը նաև աբիժնիկ է․ շտապ պիտի փաստեր ներկայացնի կամ ողջ հանրությունը կիմանա, որ ստախոս է
Ինչպես է երեկ զինվորը կյանքից զրկվել․ նոր մանրամասներ