Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու Թրամփի սպառնալիքների ֆոնին, եվրոպական երկրները՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, որոշել են իրենց զորքերը ուղարկել կղզու պաշտպանությունն ամրապնդելու համար:
Նիդերլանդները և Կանադան մասնակցում են նախաձեռնությանը:
Դանիայի հրավերով Բունդեսվերը 13 զինվորական է ուղարկել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկ: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Բեռլինը նպատակ ունի ուսումնասիրել տարածաշրջանում Դանիայի անվտանգության ապահովման գործում հնարավոր ռազմական ներգրավվածության հնարավորությունները, օրինակ՝ ծովային հսկողության ոլորտում:
Նորվեգիան երկու զինվորական կուղարկի Գրենլանդիա, CNN-ին հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակը:
«Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է, որ Փարիզը մտադիր է մասնակցել Գրենլանդիայում ռազմական առաքելությանը։
Շվեդիան նույնպես հայտարարել է եվրոպական ռազմական առաքելությանը մասնակցելու մասին: Վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը սոցցանցի իր էջում արված գրառմամբ բացատրել է, որ Շվեդիայի զինված ուժերի մի քանի սպաներ արդեն իսկ ներգրավված են:
«Միասին նրանք կպատրաստեն դանիական «Օպերացիա Արկտիկական պահապան» զորավարժությունների միջոցառումները»,- գրել է նա՝ հավելելով, որ զորքերը ուղարկվել են Դանիայի խնդրանքով:
Կոպենհագենն, իր հերթին, նախկինում հայտարարել էր Գրենլանդիայում իր ռազմական ներկայության ուժեղացման մասին, կղզում կտեղակայվեն դանիական զինված ուժեր և ստորաբաժանումներ։
«Սա կհանգեցնի Գրենլանդիայում և նրա շրջակայքում ռազմական ներկայության աճի, այդ թվում՝ ինքնաթիռների, նավերի և զինվորների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից»,- ասվում է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Bloomberg-ը նախկինում, աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր Գերմանիայի մտադրության մասին՝ ստեղծել ՆԱՏՕ-ի համատեղ առաքելություն՝ Արկտիկական տարածաշրջանում անվտանգության շահերի մոնիթորինգի և պաշտպանության համար:
Գործակալությունն այնուհետև մանրամասնել էր, որ նախաձեռնությունը կարող է կոչվել «Արկտիկական պահապան» և կհիմնվի դաշինքի մեկ այլ առաքելության՝ «Բալթյան պահապանի» մոդելի վրա, որը մեկնարկել էր մեկ տարի առաջ՝ Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար:
Առաքելության նպատակն է փորձել մեղմել լարվածությունը Միացյալ Նահանգների հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ Վաշինգտոնի հավակնությունների շուրջ։

Բաց մի թողեք
Զելենսկին ԱՄՆ դեսպանների հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ պատերազմը, հավանաբար, կշարունակվի մինչև ձմեռ
Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են՝ վերացնելու Հունգարիայի դեմ 7-րդ հոդվածի «միջուկային տարբերակը»
Շվեյցարիայի չեզոքությունը փորձության է ենթարկվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով