19/01/2026

Պուտինը եվրոպական երկրների հետ երկխոսությունը վերականգնելու մտադրություն ունի

Միջազգային իրավիճակը գնալով ավելի է դեգրադացվում, տասնյակ երկրներ տուժում են անօրինությունից և քաոսից, նրանք սեփական շահերը պաշտպանելու բավարար ռեսուրսներ չունեն:

ՌԴ-ում նորանշանակ ավելի քան երկու տասնյակ դեսպանների հավատարմագրերն ընդունելու պաշտոնական արարողության ելույթում հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը, կարելի է ասել, «միջակայքային է»: Այն հաջորդում է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահի առևանգմանը, այդ երկրից նավթի արտահանման նկատմամբ մենաշնորհի հաստատմանը, այդ համատեքստում ռուսաստանյան «ստվերային նավատորմի» դեմ ձեռնարկած կոշտ քայլերին, բայց միաժամանակ նախորդում է Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի Մոսկվա այցին, որ, ըստ ամերիկյան մամուլի, «ծրագրվում է մինչև հունվարի վերջը»:

Արձանագրելով միջազգային իրավիճակի դեգրադացիան, Վլադիմիր Պուտինը թույլ է տվել չափազանց ենթատեքստային ձևակերպում. «Դիվանագիտությունը, կոնսենսուսի և փոխզիջումների փնտրտուքը ավելի հաճախ են փոխակերպվում միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողություններով:

Եվ երկրների միջև երկխոսության փոխարեն հնչում է նրանց մենախոսությունը, ով ուժեղի իրավունքով համարում է, որ կարող է կամք թելադրել, ուսուցանել ապրել և հրամաններ արձակել»:

Միջազգային քաղաքական դերակատարներից միայն ԱՄՆ նախագահ Թրամփն է, որ դիմում է «միակողմանի, ընդ որում՝ վտանգավոր գործողությունների», հանդես է գալիս համաշխարհային ուժի միակ կենտրոնի դիրքից, «կամք է թելադրում», այլ երկրների «ուսուցանում, թե ինչպես ապրեն» և «հրամաններ է արձակում»: Ա

շխարհը երկրորդ նման պետական գործիչ չգիտի, ուստի ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինի ենթատեքստային հղումների հասցեատերը նա է:

Ռուսաստանի նախագահի հետագա ընդգծումներից հասկացվում է, որ նա վերադառնում է Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուն նախորդած դիվանագիտական նախաձեռնությանը: Նա Մոսկվայում հավատարմագրվող դեսպաններին հիշեցրել է, որ Ռուսաստանը «մի քանի անգամ հանդես է եկել եվրոպական և գլոբալ անվտանգության հուսալի և արդարացի ճարտարապետության նախաձեռնությամբ»:

Պուտինը հավելել է, որ «կարելի է վերադառնալ առարկայական քննարկումների, որպեսզի ամրագրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա՝ ինչքան շուտ, այնքան՝ լավ,- հնարավոր է հասնել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը»:

Ըստ երևույթին, ասվածը պետք է հասկանալ այնպես, որ Պուտինը դժգոհ է ուկրաինական կարգավորման այն նախագծից, որ մշակվել է ԱՄՆ-եվրոպական «եռյակ», ԱՄՆ-Ուկրաինա և Ուկրաինա-Եվրոպա բանակցությունների արդյունքում:

Ըստ ամերիկյան աղբյուրներ, հենց այդ «սրբագրված տարբերական է Ուիթկոֆը ներկայացնելու» Պուտինին: Ռուսաստանի նախագահը հակադարձում է «նոր աշխարհակարգի սկզբունքների համաձայնեցման բանակցությունների» առաջարկությամբ:

Ընդսմին, նա եվրոպական երկրների հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին բավական թափանցիկ ակնարկներ է արել: Պուտինը բացահայտել է Թրամփից վիրավորվածությունը: ԱՄՆ նախագահը կընդունի՞ «Յալթա-2 հրավիրելու» գաղափարը: