Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։
Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։
Ի պատասխան՝ Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը, իրավախախտումը չարձանագրելու համար, պարեկներին առաջարկել է նախ՝ 40, այնուհետև՝ 150 հազար դրամ կաշառք։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Բաց մի թողեք
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է