Ինչպես հայտնել ենք՝ կյանքից հեռացել է դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը:
«Իմ ամենալուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ. արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ, թե էլ ինչ եմ անելու, միշտ զգալու եմ կարիքդ:
Մորս` Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը, որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց»,- գրել է Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը:
Դերասանուհու հոգեհանգիստը տեղի կունենա ամսի 20-ին որ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից:
Դերասան Աշոտ Ղազարյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի հատված «Մեր բակը» ֆիլմից՝ կից գրառմամբ․ «Մի համ էլ պակասեց մեր Համով Բակից․․․ Մեր Համով Զառան: Չեմ ուզում հավատալ, չեմ էլ պատկերացնում, որ մեր Զառան այլևս չկա։ Շատ ափսոս: Ինչ ասեմ։ Աստված հոգիդ լուսավորի Զառա ջան»։


Բաց մի թողեք
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր