Երևանի հասարակական տրանսպորտի 17 համարի ավտոբուսը երկար երթուղի ունի` Դավթաշենից «Ռայկոմով» հասնում է մինչեւ Ավան:
Երթուղում աշխատող ավտոբուսները քիչ են, ձմռան ցրտին ուղևորները, աչքները ջուր կտրած՝ սպասում են 17 համարին, և հայտնի չէ, թե երբ կգա այդքան սպասված ավտոբուսը։
Ծարավ Աղբյուրի փողոցում 17 համարի ավտոբուս բարձրացած երիտասարդ մի կին, բարկացած դիմեց վարորդին․ «1 ժամ, 40 րոպե սպասել եմ 17 համարին,կանգառում ցրտից կապտել եմ։ Ժամը 5-ին պետք է ավտմեքենաս տանեի էլեկտրիկի մոտ, հիմա 5-անց կես է, հիմա ո՞նց եմ անելու։
Հանեք 17 համարը երթուղուց, թող այն չլինի, այն ժամանակ կիմանանք, թե ինչպես ճանապարհ գնանք։ Ավելի լավ է՝ 17 համարի ավտոբուսները չլինեն, քան թե ժամերով ուշանան»։
Վարորդը չարձագանքեց կնոջ բողոքին։

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է
Վթար՝ Սարավանում, արգելապատնեշը մխրճվել է մեքենայի մեջ, վարորդի դուստրը վիրավորվել է․ Լուսանկար