ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած հարվածային խումբը մտել է Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի։
Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան մի պաշտոնյա՝ նշելով, որ դա տեղի է ունենում Իրանից եկող սպառնալիքների համատեքստում։
«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան էլ հայտնել է, որ հարվածային ավիակիր խումբը դեռ պատրաստ չէ Իրանի դեմ հնարավոր ապագա հարձակումների։ Վաշինգտոնն ամրապնդում է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն ծովում, այլև օդում և ցամաքում։ Տարածաշրջանում արդեն տեղակայվել են F-15 կործանիչներ և C-17 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ»,- նշել է նա։
Փորձագետներից մեկը հայտնել է, որ իրանական մեծ թվով ԱԹՍ-ների արձակումը կարող է լուրջ սպառնալիք ներկայացնել «Աբրահամ Լինքոլն» հարվածային խմբի համար։
«Եթե կարճ ժամանակամիջոցում արձակվեն հարյուրավոր ԱԹՍ-ներ, ապա դրանցից մի քանիսն, անկասկած, տեղ կհասնեն»,- ասել է նա։






Բաց մի թողեք
Թրամփի հավանության վարկանիշը ICE-ի uպանություններից հետո հասել է ռեկորդային ցածր մակարդակի
Եվրոպայի ամենահին պանդոկներից մեկը սնանկացել է․ Լուսանկար
ԱՄՆ մեծաքանակ զենք ու զինուժ է տեղակայում Իրանի սահմանների մոտ, պատերազմը մոտ է