Իրանին ԱՄՆ հարվածի հնարավորության շուրջ անորոշությունը Ադրբեջանին անհանգստություն է պատճառում:
Այդ մասին The National-ին հարցազրույցում ասել է արտաքին քաղաքականության հարցերով Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցները: «Իրավիճակն անկանխատեսելի է և դժվար է կոռեկտ գնահատել այն սպառնալիքները և մարտահրավերները, որ կարող են ծագել»,- ի մասնավորի ասել է Հաջիևը:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը, գտնվելով Ռուսաստանի և Իրանի միջև, փաստացի «իրեն զգում է երկու խոշոր հակամարտությունների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի և Իրանի շուրջ լարվածության, որին մասնակցում են ԱՄՆ-ը և Իսրայելը, միջև սեղմված»:
Հաջիևն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն ԱՄՆ-ի առջև իր, մտավախություններիը չի բարձրացրել, ինչպես նաև հավաստիացրել, որ այդ թեման քննարկելու համար Միացյալ Նահանգները «չի դիմել Ադրբեջանին»:
Արդյո՞ք Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ ունեցած մտավախություններով Բաքուն կիսվել է Երուսաղեմի հետ կամ այդ հարցի քննարկման համար Իսրայելի դիմել է Ադրբեջանին, այդ մասին Հաջիևը ոչինչ չի ասել:
Ամենայն հավանականությամբ, նա չի ցանկացել անգամ որևէ ակնարկ անել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի Բաքու այցի մասին, ինչը վկայում է այդ բանակցությունների կարևորության մասին:
Արտաքին քաղաքական հարցերով Ալիևի օգնականը, որ միջպետական և միջազգային հարաբերություններում երբեմն հանդես է գալիս որպես նախագահի հատուկ ներկայացուցիչ, ամփոփել է, որ Ադրբեջանը որդեգրել է չեզոք կեցվածք և հարևան երկրի ներքին գործերին միջամտելու մտադրություն չունի, չնայած «վերջին օրերին կողմերի պաշտոնական ներկայացուցիչները մի քանի շփումներ են ունեցել»:
Նույն օրը տարածվել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի հունվարի 30-ին Աբու-Դաբիում գումարվել է Արաբական միացյալ էմիրությունների պաշտպանության նախարարության հետ համագործակցության համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության առկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ «կայացել է առարկայական քննարկում»:
Արդյունքում ստորագրվել է Ադրբեջանի և ԱՄԷ «պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին Համատեղ կոմիտեի նիստի արձանագրությունը»:
ԱՄԷ-ն Պարսից ծոցի արաբական երկրներից առաջինն է դեռևս Դոնալդ Թրափի նախագահության առաջին շրջանում՝ 2020թ. միացել «Աբրահամյան համաձայնություններին» և Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
Աբու-Դաբին բավական սերտ քաղաքական և առևտրա-տնտեսական ու այլ կապեր ունի Ադրբեջանի հետ: Իրանի շուրջ չափազանց լարված իրավիաճակում Ադրբեջանի և ԱՄԷ միջև ռազմական համագործակցության մասին «արձանագրության» ստորագրումը եթե ոչ ուղղակի, ապա քաղաքական բավական թափանցիկ ազդակ է, թե իրականում Ադրբեջանը ո՞ր ճամբարին է հարում:
Այս առումով Իրանի դեմ ԱՄՆ հավանական հարվածից «ծնվելիք սպառնալիքների և մարտահրավերների» հանդեպ Ադրբեջանի մտավախությունները, որքան էլ որ ենթադրյալ իրավիճակին դրանք ադեկվատ լինեն, տարածաշչջանի այլ երկրների և Հայաստանի համար հատկապես, մեղմ ասած, կարող են մտահոգիչ լինել:
Պաշտոնական Բաքուն առաջին անգամ հրապարակայնացնում է, որ «սեղմված է երկու խոշոր հակամարտությունների միջև»: Նման պայմաններում «չեզոքության» և ոչ մի երկրի «ներքին գործերին չմիջամտելու» մասին հայտարարություններն պետք է գնահատել որպես «օդի անիմաստ տատանում»:
Բաքուն փաստացի անոնսավորել է, որ կարող է «կինել խոշոր հակամարտության կողմ»: Գուցե դա Ալիևի ընտրությունը չէ, այլ՝ պարտավորությունը, բայց դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ը «կփրկի» Ալիևին:






Բաց մի թողեք
Զախարովան կանխատեսել է, որ TRIPP-ը Հայաստանի «համար սպառնալիք է»
Պուտինը վերադառնում է կտրուկ անմեղսունակությանը, նորից սպառնում է միջուկային զենքով
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ