Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումը Ադրբեջանի Հանրապետության երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության երկաթուղիներին Ախուրյան բնակավայրի շրջանում»,- ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները:
«Այս նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները, ինչպես սպասվում է, կորոշվեն բանակցությունների ընթացքում։
Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ կապի ամրապնդումը չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Մենք հույս ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների միջև կառուցողական համագործակցության վրա՝ այս կարևոր համատեղ խնդիրը լուծելու համար»,- եզրափակել է Օվերչուկը։

Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար