17/04/2026

EU – Armenia

Ինչ է ակնկալում Իրանը Միացյալ Նահանգներից

Իրանը պնդում է, որ անվտանգության հստակ երաշխիքներ ստանա հրադադարի համաձայնագրի հնարավոր բանակցություններում։

Այս մասին հայտնել է Bloomberg պարբերականն իր դիվանագիտական իրազեկ աղբյուրներին հղում տալով։

Համաձայն հաղորդման, ի պատասխան իրավիճակի դե-էսկալացիայի կոչերի՝ Թեհրանը հայտարարել է, որ դիտարկում է տեղի ունեցողը որպես պաշտպանություն ԱՄՆ եւ Իսրայելի գործողություններից եւ պատրաստ չէ համաձայնել հրադադարին՝ առանց կոնկրետ միջազգային երաշխիքների։

Պարբերականը հայտնում է, որ իրանական կողմն ընդգծում է, որ ցանկացած համաձայնագիր պետք է պարունակի հանձնառություն առ այն, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն վերսկսի ռազմական գործողությունները եւ չեն օգտվի ընդմիջումից՝ վերազինման կամ նոր հարձակման պատրաստվելու համար։

Բացի այդ, Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է ամրապնդել նման երաշխիքներն ապագա դիվանագիտական պայմանավորվածություններում, որպեսզի բացառի էսկալացիայի կրկնությունը՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո։