ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին կրակի դադարեցման առաջարկություն չի արել:
«Ո՞վ է խոսում քառասունհինգ օրվա մասին: Միակը, ով կարող է հրադադար հաստատել, ես եմ, իսկ ես հրադադարի ռեժիմ չեմ հաստատել»,- Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողներին ասել է Թրամփը:
Միացյալ Նահանգների նախագահի այս «ձեռնալվան» հնչել է արևմտյան և իսրայելական մամուլում տարածված այն տեղեկություն ֆոնին, որ «ամերիկյան առաջարկությունները երկու շաբաթ ուսումնասիրելուց հետո Իրանը միջնորդ երկրին՝ Պակիստանին, հայտնել է, որ չի ընդունում հրադադարի հաստատման դիմաց Հորմուզի նեղուցը բացելու և մյուս հարցերի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու առաջարկությունը»:
Ըստ իսրայելական աղբյուրների, Իրանը «հակընդդեմ առաջարկություններ է ներկայացրել, որ ամփոփված են տասը կետերով»: Հայտնի է դարձել, որ Թեհրանը պահանջում է Հորմուզի նեղուցում «անվտանգ նավագնացության արարողակարգ սահմանել»:
Ավելի վաղ այդ հարցում Իրանը պահանջել է նեղուցի նկատմամբ իր «իրավազորության միջազգային ճանաչում»: Ներկայումս Իրանի երկրորդ սկզբունքային պահանջը վերաբերում է Լիբանանում «Հըզբալա»-ի դեմ Իսրայելի պատերազմի դադարեցումը: ԱՄՆ-ին Իրանի ներկայացած մյուս ութ պայմանները մնում են առայժմ չբացահայտված:
Իրանի շուրջ հետագա իրադարձությունների վերաբերյալ Իսրայելի անվտանգության համակարգի «մի բարձրաստիճան ներկայացուցիչ» ynet-ին ասել է, որ «ամեն ինչ կարող է ավարտվել պայթյունով, քանի որ Մոջթաբա Խամենեին սպսված պատասխան չի տվել, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին հնարավոր չէ համոզել, որ հրաժարվի ծայրահեղ արմատական դիրքորոշումից»:
Ի՞նչ որոշում կընդունի ԱՄՆ նախագահը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի: Այս ֆոնին իսպանական El Pais պարբերականը հարցում է անցկացրել, թե համաշխարհային առաջնորդներից ո՞վ է միջազգային խաղաղությանը ամենամեծ սպառնալիքը ներկայացնում:
Հարցման ենթարկվածների 82 տոկոսը պատասխանել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»: Դա շատ լուրջ ահազանգ է:

Բաց մի թողեք
Կլինի այնպես, ինչպես՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ․ Պուտին
Ո՞րն է ծրագրավորմանը Ադրբեջանին ներգրավելու շարժառիթը կամ հիմնավորումը
Իրանում իշխանությունը լիովին կանցնի ԻՀՊԿ-ին, և Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ դիմակայությունը կխորանա