Ապրիլի 12-ին Սեւան համայնքի Գագարին բնակավայրում հանդիսավորությամբ նշել են Յուրի Գագարինի՝ տիեզերք թռչելու 65-ամյակը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Գագարինում Գագարինի արձանախմբի մոտ կայացել է բազմամարդ միջոցառում, որին մասնակցել են նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան եւ Մոսկվայի տան մի շարք պաշտոնյաներ։
Միջոցառումն իրականացվել է համայնքի մշակույթի պալատի հարեւանությամբ, որտեղ տեղադրված է տիեզերագնացի արձանը։ Դրանից 500 մետր հեռավորությամբ համայնքի եկեղեցին է, որտեղ եւ կայանել է ՔՊ-ականների «ուրախ ավտոբուսը»:
Օգտվելով առիթից, ՔՊ-ականները փորձել են օգտագործել հավաքված մարդկանց բազմությանը` նրանց ներկայացնելով որպես իրենց աջակիցներ, որոնք եկել են հանդիպելու Փաշինյանի հետ։
Գագարինցիները Փաշինյանին տեղեկացրել են, որ նման միջոցառում է անցկացվում, բայց «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» չեն մնացել եւ չեն մասնակցել միջոցառմանը։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել