Չինաստանը եվրոպական յոթ ընկերությունների հանդեպ սանկցիա է կիրառել։ Պատճառն այն է, որ այդ երկրները թայվանյան իշխանություններին զենք զինամթերք են մատակարարել։
Այս մասին հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարությունը։ Համաձայն հրամանի, երկակի նշանակության չինական ապրանքների արտահանումը այդ ընկերություններին, կարգելվի։ Արտասահմանյան ձեռնարկությունները կամ մասնավոր անձինք չպետք է վաճառեն այդ ընկերություններին չինական ծառման ապրանքներ։
Սահմանափակումների տակ են հայտնվել գերմանական Hensoldtընկերությունը, որը զբաղվում է ռադիոլոկացիոն եւ սենսորային տեխնոլոգիաների մշակումով, բելգիական FN Herstal եւ FN Browning Group հրազենի արտադրությամբ զբաղվող ընկերությունները, ինչպես նաեւ՝ չեխական չորս ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ։
Հրամանը ուժի մեջ մտնում է հրապարակման պահից։Նշենք, որ Եվրամիությունն էլ չինական ընկերությունների է ներառել իր հակառուսական սանկցիաների 20-րդ փաթեթում, որոնք, ըստ Բրյուսելի, համագործակցություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության ոլորտի ընկերությունների հետ։

Բաց մի թողեք
Չինաստանի հետ «բարդ» բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել. հայտնել է ԵՄ առևտրի հարցերով պատասխանատուն
Կառավարությունը հաստատեց 2027-ի բյուջեի նախագիծը․ ահա հիմնական թվերը
250 մլն եվրո նոր վա՞րկ