Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին:
Հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չեն։ «Հանդիպում կլինի, մենք որոշում ենք կայացրել: Կորոշենք օրը և վայրը»,- ասել է նա։
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հարցում դեռ առաջընթաց չկա, Անկարան և Երևանն աշխատում են այդ ուղղությամբ՝ անդրադառնալով սահմանի բացման հարցին ասել է Սերդար Քըլըչը։
Հիշեցնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ելույթի ժամանակ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրի քաղաքացի հանդիսացող անձանց և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, իսկ հետագայում այս պրակտիկան կընդլայնվի Թուրքիայի և Հայաստանի քաղաքացիների համար:

Բաց մի թողեք
Փարիզն ու Բեռլինը առաջարկում են «աստիճանական ինտեգրացիա» ԵՄ-ի հավակնորդների համար՝ Արևմտյան Բալկաններում հիասթափության ֆոնին
Կորուստից մինչև բում։ Եվրոպայի ամենաէքսկլյուզիվ ակումբը կարող է մեծանալ
Ֆրանսիական կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում Բալթիկ երկրներում խլել են 11 ռուսական ինքնաթիռ