26/06/2026

EU – Armenia

Հանտավիրուսը գտնվում է մուտացիայի փուլում

«Անդես» հանտավիրուսը, որի բռնկումը վերջերս եղավ ճամփորդական զբոսանավում եւ որի մասին նոր քովիդի մռայլ կանխատեսումներ են արվում, ներկայումս մուտացիայի է ենթարկվում՝ մարդու իմունիտետը շրջանցել կարողանալու համար։

Այս մասին հայտարարել է ռուս գիտնական Գենադի Օնիշչենկոն։ Ռուս գիտնականը ասել է, որ ներկայումս հանտավիրուսը գտնվում է մուտացիայի փուլում եւ դա ոչ թե վերահաս աղետի մասին է գուժում, այլ պարզապես՝ վկայում է այն մասին, որ վիրուսի շտամները հարմարվում են։

Հանտավիրուսը, ըստ Օնիշչենկոյի, ներկայումս դեռ քիչ է վտանգավոր եւ ոչ շատ վարակիչ, թեեւ արդեն սկսել է փոխանցվել մարդուց մարդուն։