ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները Ռուսաստանի համար կարևոր չեն։
Այս մասին հյատարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ Սպիտակ տան քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվի։
«Մենք հարցին կողքից ենք նայում և չենք խառնվում ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացներին։ Մենք կաշխատենք ամերիկյան ժողովրդի կողմից ընտրված ցանկացած նախագահի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն ավելի կանխատեսելի է Ռուսաստանի Դաշնության համար, ինչպես նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը որևէ հատուկ կապ չունի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը Մոսկվայի հետ Թրամփի կապերի վերաբերյալ մեղադրանքներն անվանել է ԱՄՆ ներքաղաքական պայքարի տարր։






Բաց մի թողեք
Հայաստանի հետ հարաբերություններում առաջ շարժվելու համար նախ անհրաժեշտ է համաձայնության գալ Ադրբեջանի հետ. Թուրք նախարար․ Լուսանկար
Ադրբեջանը իր «ազգային հերոսի» դիակը ընդունելու մտադրություն չունի
«Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի խոսույթը հակադարձվում է Հուսեյնովի «հպարտ» բացահայտումներով