04/06/2026

EU – Armenia

ՔՊ-ի համակիրների համար մեկ է

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ու համակիրների մեծ մասը, սահմանամերձ Ոսկեպարից բացի, տներ ունեն նաև Իջևանում, Երևանում, Աբովյանում, Ռուսաստանում և այլ վայրերում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նրանք այնքան էլ չեն անհանգստանում, որ նախկինում ադրբեջանաբնակ, ԽՍՀՄ-ի ինչ-որ շրջանում անկլավ եղած Վերին Ոսկեպարի տարածքը Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կհանձնի, ինչի դեպքում կյանքը Ոսկեպարում կվատթարանա , և իրենք ստիպված կլինեն հեռանալ գյուղից։

Նշվում է, որ նրանք ապրելու այլ հնարավորություններ ունեն և տարբերություն չեն տեսնում՝ Տավուշո՞ւմ, թե՞ Կրասնոդարում կամ Աբովյանում։