30/06/2026

EU – Armenia

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր. Լուսանկար

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Աստանայում ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր:

Փաստաթղթի շրջանակներում երկու երկրների միջև հարաբերությունները պաշտոնապես անցնում են ռազմավարական գործընկերության մակարդակի:

Հռչակագիրը ստորագրվել է երկու երկրների առաջնորդների հանդիպման, ինչպես նաև կառավարական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների արդյունքներով:

Բացի այդ, Վրաստանի և Ղազախստանի համապատասխան գերատեսչությունների միջև ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ: