Henry Public Relations-ի գործադիր տնօրեն, RedPresswire-ի համահիմնադիր, Newsmax TV-ի քաղաքական մեկնաբան և ԱՄՆ կոնգրեսական Էյբ Համադեյի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը Բրայան Է. Լեյբը կոչ է արել չեղյալ հայտարարել 907-րդ փոփոխությունը և ամերիկյան կործանիչներ վաճառել Ադրբեջանին։
«1992 թվականի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածը պետք է չեղյալ հայտարարվի և ամերիկյան կործանիչներ վաճառվեն մեր վստահելի և ապացուցված դաշնակից Ադրբեջանին», – գրել է նա՝ ի պատասխան JF-17C, Su-25ML և L-39 ինքնաթիռների մարտական ուսումնական թռիչքների մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի