22/07/2026

EU – Armenia

«Տղու բազար». մանրամասներ` աղջիկների միջև սկանդալային ծեծից

Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։

ՆԳՆ-ից պարզաբանել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Պարզեցինք, որ ծեծը տեղի է ունեցել «տղու պատճառով»։

Ծեծվողը աղջիկներից մեկի ընկերոջ հեռախոսահամարը փոխանցել է այլ աղջկա, որից հետո էլ աղջիկները գնացել են պատասխան պահանջելու։ Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել Մասիս քաղաքում, կողմերը անչափահասներ են։

Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Կադրերում երևում է, որ նրանցից մեկը նախ կարդում է հեռախոսային նամակագրություն և պարզաբանումներ պահանջում, ապա հարվածում աղջկան։

ՆԳՆ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսին։ Ոստիկանության ծառայողները նույն օրը հայտնաբերել են միջադեպի բոլոր մասնակիցներին և համապատասխան նյութերի հետ միասին ներկայացրել Քննչական կոմիտե։

Դեպքի առնչությամբ քննություն է իրականացվում։