«Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ․ դա վնասակար քաղաքականություն է»․ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը։
«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը կխթանի Հայաստանում ռևանշիստական ուժերին։ Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը խիստ մտահոգիչ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա և ագրեսիա իրականացրած երկիր է։ Նման երկրին զինելը անընդունելի է», – հայտարարել է Հաջիևը։

Բաց մի թողեք
Աշնանը «1917 թվականը կկրկնվի»
Ռուսաստանը Ադրբեջանին ԵԱՏՄ է հրավիրում՝ խոստանալով «Հայաստանի պետականությունը պատմականորեն լուծարել»
ՀՀ ղեկավարությունը հիմա պետք է պատասխանի իր խոսքերի համար․ Լավրով