Եվրահանձնաժողովը 890 միլիոն եվրոյի չափով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ թվային շուկաների մասին օրենքի (DMA) պահանջները խախտելու համար. հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը։
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Google-ը որոնման արդյունքներում առավելություն է տալիս սեփական ծառայություններին՝ ներառյալ առցանց խանութները, հյուրանոցների, տրանսպորտի և տեղեկատվական հարթակները՝ ի վնաս երրորդ կողմի ծառայությունների։
«Google-ը որոնման արդյունքներում ավելի տեսանելի է ներկայացնում սեփական ծառայությունները՝ դրանք տեղադրելով էջի վերևում կամ օգտագործելով ընդգծված տեսողական տարրեր և զտիչներ, մինչդեռ նմանատիպ երրորդ կողմի ծառայությունները նույն տեսանելիությունը չեն ստանում»,- նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Բրյուսելը նաև արձանագրել է, որ Google-ը թույլ չի տալիս հավելվածների մշակողներին անվճար տեղեկացնել օգտատերերին այլընտրանքային, հաճախ ավելի մատչելի առաջարկների մասին և ուղղորդել նրանց դեպի այդ առաջարկները՝ օրինակ՝ կայքերի կամ այլընտրանքային հավելվածների խանութների միջոցով։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի