ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը տեղեկացնում է, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև օգոստոսի 21-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։
«Հարցումն անհրաժեշտ է ուղարկել termin.de@mfa.am ժամանակավոր էլ․ հասցեին,
Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,
Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։
Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ»,- ասվում է հաղորադագրության մեջ։

Բաց մի թողեք
Ինքնաթիռում կարդացի ու ավարտեցի Խալիլ Ջիբրանի «Խենթը» գիրքը, այն կնվիրեմ ուղևորներից մեկին. վարչապետ. Լուսանկար
Երեւանն ու Բաքուն հյուսիսից հարավ սահմանազատում են իրականացնելու. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն
Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. Լուսանկար