Անցյալ տարի այս օրը կարող էր փրկվել արցախահայությունը:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Նախորդ տարվա հունիսին, բլոկադայի ֆոնին և ամերիկյան ճնշման տակ Բաքուն համաձայնվեց ուղիղ բանակցություններ սկսել Ստեփանակերտի հետ։ Սա ֆունդամենտալ և աննախադեպ հնարավորություն էր` խոսելու արցախահայության իրավունքներից ու երաշխիքներից։
Շատերս բավականին ոգևորված էինք։ Հայտնի էր բանակցությունների օրը`հունիսի 19 և վայրը` Սոֆիա։
Օրը եկավ ու Արցախի իշխանությունները, տեղի տալով Ռուսաստանի իշխանության ու Արցախի էլիտաների ճնշումներին, հրաժարվեցին բանակցել Բաքվի հետ։
Պատկերացնու՞մ եք, 25 տարի անց Ադրբեջանը համաձայնել էր սեղանի շուրջ նստել Արցախի հետ, բայց Արցախը հրաժարվեց։ Բանակցություններից հրաժարվելով, բնականաբար, Ստեփանակերտի իշխանությունները, Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու խաղաքարտ տվեցին Բաքվին։ Եվ Բաքուն այն օգտագործեց ուղիղ 3 ամսից` Սեպտեմբերի 19-ին։
Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի հետ բանակցելուն ընդդիմացողները 2023-ի սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում եկան իշխանության և օրեր անց արդեն ստիպված եղան ոչ թե բանակցել, այլ ստորագրել ամբողջական և անվերապահ կապիտուլացիա։
Արդյո՞ք Բաքվի հետ բանակցելուն խանգարողները կմտածեին, որ 3 ամսից արդեն իրենք են նստելու սեղանի շուրջ, բայց ոչ թե բանակցելու, այլ կապիտուլացիա ստորագրելու` դժվար է ասել։
Արդյո՞ք դա արդյունք էր ռուսների վրա չափից շատ հույս դնելու, թե արցախյան էլիտաների կազմակերպած սովորական դավադրություն էր` կրկին դժվար է ասել։
Արդյո՞ք բանակցուեյունների գնալու դեպքում ամեն ինչ կգնար լավ սցենարով` ոչ մեկ չգիտի։ Բայց վստահ եմ, որ դեպքերն այսքան վատ դժվար թե զարգանաին ու, հավանաբար, այժմ Արցախում հայեր կապրեին։ Ամեն դեպքում`ավելի վատ հաստատ չէր լինի»,- ասված է գրառման մեջ։
Բաց մի թողեք
Իշխանության ուրացման ճանապարհը․ վախենում են Ամանորին հնչի Արցախի Հանրապետություն արտահայտությունը
Ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից. Անդրեյ Կովալենկո
Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանական օդանավը խոցվել է ռուսաստանյան ՀՕՊ-ի կողմից. Իոաննիսյան