ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։
Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
Երկրորդ դասարան
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
3-12-րդ դասարան
2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ
2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Բաց մի թողեք
Հայտնի համալսարանի դեմ դատական հայց է ներկայացվել
Թիվ 131 դպրոցի 2-րդ Բ դասարանի աշակերտը «որովայնի սալջարդով» դպրոցից տեղափոխվել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր
ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանցիները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից հանձնելու են էսսե