Երբևիցե ԵՄ-Հայաստան երկխոսության այսքան դինամիկ երկկողմ գործընթաց չի եղել, ինչպես այժմ է:
Այս մասին Ազգային ժողովում հրավիրված «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Նա նկատեց, որ ԵՄ-ն շարունակում է աշխատանքը Սյունիքում. «Մեր անդամ պետությունների հետ միասին մենք 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել 35-ից ավելի նախագծերի շուրջ Սյունիքում»:
Մարագոսի խոսքով՝ Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների շուրջ, նա նշեց, որ այս հարցում ևս կա համագործակցության առաջխաղացում։
«ԵՄ-ն դիտարկում է աջակցել ՀՀ զինված ուժերին ոչ մահաբեր զենքերի տեսակետից, էական աջակցության մասին է խոսքը, որպեսզի կարողանանք ուժեղացնել կարողությունները: Սա վերաբերում է Եվրոպական խաղաղության մեխանիզմի շրջանակներին։ ԵՄ-ն շարունակում է ամբողջական հանձնառու մնալ տարածաշրջանում իրավիճակի կայունացման և կարգավորման հարցին, ներառյալ այն հանդիպումները, որոնք կազմակերպել է Եվրախորհրդի նախագահը»,- ընդգծեց Մարագոսը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ միասին շատ հստակ արդյունքների է հնարավոր հասնել:
«ԵՄ-Հայաստան համագործակցությունը շատ կարևոր է օրենքի գերակայության համար: Մենք նաև պատրաստվում ենք վաղը Բրյուսելում Հայաստանի հետ փաստաթուղթ ստորագրել, որը կխորացնի համագործակցությունը քրեական գործերի շրջանակներում և կապահովի բարձր ստանդարտներ անձնական տվյալների պաշտպանության դատական անկախության և օրենքի գերակայության համար»:
Բաց մի թողեք
Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը․ Սուրեն Սարգսյան
Առաջ են բերում լրացուցիչ պահանջներ․ Արման Թաթոյան
«Քվեատերթիկ». Մարտուն Գրիգորյանի նախընտրական պաստառը տառասխալով է, Վարդան Ղուկասյանի հետ կոալիցիան՝ իրատեսական․ Լուսանկար