«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը երկրորդում Ադրբեջանի այն թեզը, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանը տարբեր քարտեզներում տարբեր է:
«Ադրբեջանը դա ասում է՝ մեր սահմանները չճանաչելու ու ագրեսիայի տեղեր թողնելու համար։ Իսկ Սարգսյանը ինչո՞ւ է դա ասում (երբ շատ լավ գինի, որ արձանագրություններով հաստատվածը մեկ և միարժեք սահման է)։
Ընդ որում՝ Սարգսյանը կիսում է նաև Բաքվի այն մոտեցումը, որ Փաշինյան-ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը չպիտի լինի։ Ադրբեջանը չի ուզում, որ Արևմուտքը Հայաստանին աջակցի։ Իսկ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ չի ուզում»,- գրել է նա:

Բաց մի թողեք
Queen-ի Գարնան քամին և իշխանության փոփոխությունը Հունգարիայում․ Տեսանյութ
Դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին․ Աշոտ «Երկաթ»
Էրդողանը կժամանի՞ արդյոք Երևան