ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հերթական ահազանգն է ստացել ՀՀ Գյումրի քաղաքում ՌԴ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ՌԴ քաղաքացու առևանգելու և 102-րդ ռազմաբազայի տարածքում ապօրինի անազատության մեջ պահելու մասին։
«Ան․ Շչետինը գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։
Ներկայումս, ըստ մեր հավաստի տեղեկությունների, ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։
Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում. ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։
Սույն հայտարարությամբ պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարությունից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել ապօրինի ազատությունից զրկված Ան․ Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Անատոլի Նիկոլաևիչ Շչետինին բռնի տեղափոխումը ՀՀ սահմանից դուրս»,- ասված է գրասենյակի հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Ի՞նչ աշխատանքներ է սկսել Թուրքիան Հայաստանի հետ սահմանին. Լուսանկար
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
ԱՆԻՖ-ի գործն ինչ եղավ․ Երբ եք սկսելու 2018-ից հետո տեղի ունեցած կոռուպցիոն հանցանքների բացահայտումները