ԱԺ-ում մեկնարկեց ընդդիմության նախաձեռնած հրատապ նիստը, որն անցկացվելու է դռնփակ, քանի որ գաղտնի հարցեր էլ են քննարկվելու։
Հատկանշական է, որ ընդդիմության նախաձեռնած նիստին չեն մասնակցելու ընդդիմադիր պատգամավորներից շատերը։
Այսպես, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանին, Մհեր Սահակյանին, Արմեն Գևորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Արթուր Սարգսյանին, Մհեր Մելքոնյանին և Արմեն Ռուստամյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին։
«Դուք չունեք գաղտնիության թույլտվություն»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ից էլ Դավիթ Կարապետյանը չունի գաղտնիության հասանելիություն և դուրս հրավիրվեց դահլիճից։
Այս ամենից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորները պետք է հանձնեն հեռախոսները։ Դրա համար հինգ րոպե ընդմիջում հայտարարվեց։

Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
Ինչ որոշում է կայացրել Բագրատ Սրբազանը
«Մորիսս մեր 20 տարվա հեքիաթն է, յուրահատուկ էր, տարբերվող». Մորիս Խումարյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Իշխանաձորում, տուն «վերադարձել» … երեք ամիս անց. Լուսանկարներ