ԱԺ-ում մեկնարկեց ընդդիմության նախաձեռնած հրատապ նիստը, որն անցկացվելու է դռնփակ, քանի որ գաղտնի հարցեր էլ են քննարկվելու։
Հատկանշական է, որ ընդդիմության նախաձեռնած նիստին չեն մասնակցելու ընդդիմադիր պատգամավորներից շատերը։
Այսպես, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանին, Մհեր Սահակյանին, Արմեն Գևորգյանին, Ասպրամ Կրպեյանին, Արման Ղազարյանին, Արթուր Սարգսյանին, Մհեր Մելքոնյանին և Արմեն Ռուստամյանին թույլ չտվեցին մասնակցել նիստին։
«Դուք չունեք գաղտնիության թույլտվություն»,- նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
ՔՊ-ից էլ Դավիթ Կարապետյանը չունի գաղտնիության հասանելիություն և դուրս հրավիրվեց դահլիճից։
Այս ամենից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ պատգամավորները պետք է հանձնեն հեռախոսները։ Դրա համար հինգ րոպե ընդմիջում հայտարարվեց։
Բաց մի թողեք
«Ես հպարտ եմ իմ Արամով, մենք միշտ ենք նրանով հպարտ եղել, բայց ինչո՞ւ այսպես պետք է լիներ». Արամ Պետրոսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. Լուսանկարներ
Մայիսի 13-ի աստղագուշակ․ Ընտանեկան կարևոր գործերի կարգուկանոն մտցնելու օր է
Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ