«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի կունենա հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։
Այս մասին հայտնել է կենտրոնը։ «Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։
Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները»,- տեղեկացրել է «Ռեստարտ Գյումրի»-ն։

Բաց մի թողեք
Սիրո վեց կանգառ՝ վեց կին, վեց պատմություն, մեկ կանգառ սիրո ճանապարհին։ Դրամատիկական թատրոնում պրեմիերա է․ Տեսանյութ
Եվրոպայի ինքնության ճգնաժամ. Բեթհովեն, թե՞ թռչուններ
Գտնվել է Վինսենտ Վան Գոգի անհայտ նկարը. Լուսանկար