«Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոնի գրասենյակում տեղի կունենա հանդիպում-քննարկում ժամանակակից արվեստագետ Աշոտ Փաշինյանի հետ։
Այս մասին հայտնել է կենտրոնը։ «Հանդիպման հյուրը վերջին շրջանում հայաստանցի ամենաքննարկվող ժամանակակից արվեստագետներից է, ում աշխատանքները և արվեստային մոտեցումները լայն հանրության շրջանում հարուցել են բովանդակային քննարկումներ։
Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացնելու է ժամանակակից արվեստի վերաբերյալ իր մոտեցումները, վերջինիս արտահայտման ձևերը հայաստանյան կոնտեքստում, ժամանակակից արվեստի դրսևորման հնարքները, ինչպես նաև՝ արվեստի ընդհանրական տրանսֆորմացիան ժամանակակից աշխարհում։
Նաև քննարկվելու են արվեստի ու ակտիվիզմի միջև եղած կապերը, և արվեստի միջոցով կարևոր ասելիք տեղ հասցնելու հնարավորություններն ու օրինակները»,- տեղեկացրել է «Ռեստարտ Գյումրի»-ն։

Բաց մի թողեք
«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է. Լուսանկար
«Զուլալի». լռության, ցավի և մարդկային լույսի պատմությունը՝ պրեմիերա «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնում կայացել է նոր ձևաչափի պարային առաջնախաղ. Լուսանկարներ