76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և մարզիկ Օ. Ջեյ Սիմփսոնը։ Այս մասին նրա ընտանիքը հայտնել է X սոցիալական ցանցում։
«Ապրիլի 10-ին մեր հայրը՝ Օրենթալ Ջեյմս Սիմփսոնը, պարտվեց քաղցկեղի դեմ պայքարում։ Նա մահացավ երեխաների ու թոռների շրջապատում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դերասանը պայքարել է շագանակագեղձի քաղցկեղի դեմ և կյանքի վերջին ամիսներն անցկացրել հոսփիսում։ Նա խոսել էր իր հիվանդության մասին 2023-ին։
Կինոաշխարհում Սիմփսոնը հայտնի էր դարձել Դեյվիդ Ցուկերի «Մերկ ատրճանակ» եռերգության մեջ դետեկտիվ Նորթբերգի դերով։ Նա նաև Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող էրժ եղել։
Սիմփսոնը նաև հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ մեղադրվել էր 1994 թվականին իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա նոր սիրեկանի սպանության համար։ Երդվյալ ատենակալներն արդարացրել էին դերասանին. Դրանից հետո նա դարձել է բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերի հերոս՝ «Օ․ Ջեյ Սիմփսոնի պատմությունը», «Օ․ Ջեյ Սիմփսոն. Չպատմված պատմություն», «Օ․ Ջեյ. դարի փորձություն»։
Բաց մի թողեք
Ինչ երաժշտություն է լսում Մեծ Բրիտանիայի Չարլզ երրորդ թագավորը
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը․ Լուսանկարներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հրաժեշտի արարողությունները