27/07/2024

Ծնողները խուճապի առիթ չունեն, դպրոցներում դասերը բնականոն հունով ընթանում են. Անդրեասյան

Վերջին շրջանում մենք պարբերաբար տեսնում ենք, որ նման կեղծ լուրեր տարածելու միտում է նկատվում։

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը՝ շանդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։ ։

«Ծնողները խուճապի առիթ չունեն, դպրոցներում դասերը բնականոն հունով ընթանում են։ Այդ տեղեկատվությունը իրավապահների կողմից ուսումնասիրվում է, ամբոջղ իրավիճակը գտնվում է շատ լուրջ ուսումնասիրության ներքո, անհանգստանալու առիթ չկա։ Պետք է հասկանանք, որ հիբրիդային պատերազմը մեզնից հեռու իրականություն չէ, և այստեղ մեդիագրագիտություը կարևոր է։ Իհարկե, ծնողների կողմից կա անհանգստություն, բնականաբար, դա կարդացել են ու ընդունել իբր իրականություն, և փորձել են որոշակի ճշտումներ կատարել, բայց անհանգստանալու կարիք չկա»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ դպրոցները հանդիսանում են անվտանգության հատուկ հսկողության տակ գտնվող օբյեկտներ ու միշտ իրավապահների ուշադրության կենտորոնում են․ «Պետք է վստահել իրավապահ համակարգին ու եթե լրացուցիչ քայլի կարիք կլինի պատշաճ ժամկետներում դա կտեղեկացնենք»։

Անդերասյանը հիշեցրեց՝ ՀՀ դպրոցները, ըստ միջազգային ամենատարբեր հետազոտությունների, համարվում են ամենաապահով դպրոցներից մեկը աշխարհում․ «Մեր դպրոցներ ելումուտը խիստ կանոնակարգված է, կողմնակի անձանց մուտքը դպրոցներ թույլ չի տրվում, միայն այն դեպքում, երբ կա պայմանավորվածություն տվյալ մարդու հետ հանդիպելու, կամ երեխայի ծնողն է, օրինական ներկայացուցիչը։ Դպրոցներում անվտանգությունն ապահովում է հաստիքացուցակի համաձայն՝ պահակներ կան, վերանզինված են տեսախցիկներով, բայց դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունների ենք գնացել ու դիտարկում ենք անվտանգությունը պատվիրակված իրականացնելու հնաարվորությունը։ Դա պետք է լավ մշակենք»։

Նշենք՝ ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին՝ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է․ դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան։