ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնում Ջաղացաձոր բնակավայրի մի բնակիչ ապրիլի 8-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում էր տվել։
Ապրիլի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, պատուհանի ապակին կոտրել, մտել էին տուն և, ըստ տանտիրոջ, գողացել 1 միլիոն դրամ, երաժշտական ձայնարկիչներ և կենցաղային իրեր։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը ձերբակալվել և Վարդենիսի բաժին են տեղափոխվել 56 ու 36 տարեկան երկու կին և 22-ամյա մի երիտասարդ։ Երեքն էլ Ջաղացաձոր բնակավայրից են։ Կանայք խոստովանել են, որ ապրիլի 7-ի լուսադեմին նշված բնակարանից կատարել են գողություն։ Պարզվել է նաև, որ 22-ամյա երիտասարդը գողոնի մի մասը տարել էր իր բնակարան, իսկ մնացածը տեղափոխել էին կանանց բնակության հասցեներ։
Երեքն էլ ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։

Բաց մի թողեք
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը