Քարվաճառում ադրբեջանական բեռնատարն ընկել է գետը, որի հետևանքով 2 զոհ կա։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ռահիմ Շահբազովը (ծնված 1981 թ.) կորցրել է Howo բեռնատարի կառավարումը, և մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնել գետը։ Վարորդ Շահբազովը և ուղևոր Բախրամ Սադիգովը (ծնված 1998 թ.) մահացել են։
Շահբազովի դին գետը քշել-տարել է, փրկարարները որոնում են նրա մարմինը։



Բաց մի թողեք
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Լուսանկար
Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ Տեսանյութեր
Ինչու է Պորտուգալիան կորցնում «իր փրկարարների մոտ կեսին» յուրաքանչյուր լողափնյա սեզոնին