Ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Վերին Երզնկա գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան պարսպին և հայտնվել տան բակում՝ վնասելով բակում գտնվող մոտ 30 հատ մեղվի փեթակները, ապա բախվել է գազատար խողովակին։
Վիրավորներից մի մասին առաջինը օգնության են հասել գյուղացիները և իրենց ավտոմեքենաներով տեղափոխել հիվանդանոց, մի մասին էլ՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային վարչություն։
Պարեկային ծառայությունն ու ոստիկանություն պարզում են վարորդի, հիվանդանոց տեղափոխվածների և փեթակների սեփականատիրոջ ինքնությունը։



Բաց մի թողեք
Անգլիայում հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների թիվը հասնում է շաբաթական 400-ի՝ չնայած դեղամիջոցների կիրառման նվազմանը
Մեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. Լուսանկար
Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է․ ինչ է պատահել. Լուսանկար