Կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանը «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է մրցանակի «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։
Նա մրցանակը ստացել է Օսկարի առաջադրված «Ամերիկացի» (2022, ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան) ֆիլմի երաժշտության համար։ Նույն անվանակարգում առաջադրված էր նաև կոմպոզիտորի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2023, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան) ֆիլմի երաժշտությունը։ Վերջին ֆիլմն արժանացել է Լավագույն հնչյունային ձևավորում մրցանակին, հնչյունային ձևավորումն իրականացրել է Բերբերյանի Berberyan Production Studios-ը՝ ի դեմս Տիգրան Կուզիկյանի։ Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մրցանակ ստացավ «Արշալույսի լուսաբացը» (2022, ռեժիսոր՝ Իննա Սահակյան), որում ևս հնչում է Բերբերյանի հեղինակած երաժշտությունը։

Բացի այդ, նշենք, որ մրցանաբաշխության կարճամետրաժ և անիմացիոն անվանակարգերում առաջադրվել էին Բերբերյանի երաժշտությամբ «9.1.6» (2023?, ռեժիսոր՝ Հրաչյա Զաքարյան) և «Վերադարձ դեպի ռոք» (2022, ռեժիսոր՝ Գոռ Ենգոյան)։
«Յուրաքանչյուր ֆիլմ եզակի ճանապարհորդություն է դեպի մարդկային զգացմունքների չբացահայտված ոլորաններ: Ես խորապես երախտապարտ եմ մրցանակաբաշխության ժյուրիի անդամներին՝ կատարված աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու համար։ Առանձնակի ուրախ եմ, որ իմ և մեր ստուդիայի աշխատանքներն ընդգրկված էին «Անահիտ»-ի տարբեր անվանակարգերում, և արժանացել են մասնագետների բարձր գնահատականի։ Շնորհակալ եմ իմ թիմակիցներին, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս հաղթանակին»,-նշում է Անդրանիկ Բերբերյանը։
Հավելենք, որ «Ամերիկացի» ֆիլմի երաժշտությունը ձայնագրվել է Հայսատանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից՝ ի դեմս մաեստրո Էդուարդ Թոփչյանի և գլխավոր մենակատար՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի։ Ֆիլմի երաժշտության ձայնագրմանը մասնակցել են նաև մի շարք մենակատարներ՝ հաղորդելով երաժշտությանը և՛ ազգային, և՛ դասական նվագարանների առանձնահատկություններ` քանոն, դուդուկ, ուդ, թառ, դափ, կոպալ, սանթուր, բլուլ, կիթառ, կլարնետ, ալտ:
Նշենք, որ Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայտնի ֆիլﬔրի երաժշտություն «Կյանք ու կռիվ » (2016), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022), «Ամերիկացի» (2022), «Nowhere» (2023), «Վերադարձ դեպի ռոք» (2023), «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» (2024), «Սևանիկ» (2023) և այլն: Հեղինակել է երաժշտություն տարբեր ժանրերի ավելի քան 30 ֆիլմերի, նվագախմբերի, անսամբլերի և սոլո երաժշտական գործիքների համար։


Բաց մի թողեք
Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կինոյի այնպիսի մի հրաշք, որի հայացքում միաժամանակ ապրում են կրակն ու խոցելիությունը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնում է համաեվրոպական շրջագայության՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին