Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին, այդ մասին Sputnik Արմենիային հայտնում է ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Մեքենաները սովորաբար շարժվում Երևանից Աբովյան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան երթուղով, այնուհետև դուրս են գալիս դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն գյուղի մոտ:
Սակայն այժմ ընկերությունը փոխել է ճանապարհը և ուղևորներին Վրաստան է տեղափոխում երկու այլընտրանքային ճանապարհներով՝ Վանաձորով և Ալավերդիով։
Սահմանազատումից հետո, հնարավոր է, ընկերությունում ընդհանրապես հրաժարվեն Իջևանով և Նոյեմբերյանով անցնող ճանապարհից։
Նշենք, որ բնակիչները կրկին փակել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհը:

Բաց մի թողեք
Ֆրանսիայի նախագահների սիրային կյանքի վերելքն ու անկումը
Հռոմի պապը դատապարտում է արհեստական բանականության կողմից ղեկավարվող պատերազմի աճը
«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»… մոտ երեք ամիս անց. Լուսանկարներ