Երեկ՝ մայիսի 11-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Երվանդ Մ․-ն է, ում հարազատները հայտնել են, որ նա մարմնական վնասվածքը ստացել է անզգուշաբար շշի վրա ընկնելու հետևանքով։


Բաց մի թողեք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվածներ կան․ ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել. Լուսանկար
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի