ԵՄ-Ադրբեջան անվտանգության երկխոսության 5-րդ նիստից հետո Եվրամիությունը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել:
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արտաքին քաղաքականության և անվտանգային արդի հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի ավելի լայն շրջանակին։ Այս համատեքստում նշվել է տարածաշրջանային կայունության և հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։ Ադրբեջանական կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության երկկողմ բնույթը։
ԵՄ-ն ընդգծել է իր շարունակական աջակցությունը անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարեկեցության խաղաղ գործընթացին:
Հանդիպումից հետո ԵՄ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել կանոնավոր երկխոսությունը: Հանդիպումը համանախագահել են Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը:

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար
Էնդի Բըրնհեմ. «Հյուսիսի արքան» դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ