Սելին Դիոնը շարունակում է կիսվել կադրերով իր նոր՝ «Ես Սելին Դիոնն եմ» վավերագրական ֆիլմից, որը պատմում է անբուժելի կոշտ մկանների համախտանիշի դեմ իր պայքարի մասին:
Համաշխարհային աստղն արդեն 17 տարի տառապում է հիվանդության սարսափելի ախտանիշներից, ինչի պատճառով ստիպված էր ավարտել կարիերան։
Ֆիլմի նոր հատվածներում երևում է, թե ինչպես է հիվանդության նոպայի ժամանակ նա անասելի տառապում, իսկ բժիշկները փորձում են մեղմել դաժան ցավը:
Բժիշկները եկել են հետևյալ եզրակացության՝ ֆիլմի նկարահանումների ժամանակ սրացումներին կարող էր նպաստել այն փաստը, որ երգչուհին դրանից առաջ բեմ վերադառնալու նպատակով փորձերի է մասնակցել:
Ըստ նրանց, երգելը ծանրաբեռնում է նրա ուղեղը և ժամանակավոր կաթված առաջացնում:
Բաց մի թողեք
Կիրակնօրյա ընթերցումներ․ Դինո Բուցցատի․ «Ավելորդ հրավերներ»
Աշխարհահռչակ Մարթա Արգերիխը ելույթ կունենա Կապանում. Առավոտ
Մտքեր․ այսօր ֆրանսիացի կին գրող Ֆրանսուազ Սագանի ծննդյան օրն է․ Լուսանկար