Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներիքն գործերի նախարարության Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի պահպանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 12։45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող «Արդշինբանկ» երկրորդ մասնաճյուղում ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանը ձայներից մոտեցել է բանկի մուտքի դռանը և տեսել է, որ երկու անծանոթ երիտասարդներ հայհոյանքներ տալով վազում են մեկ անծանոթ երիտասարդի հետևից և բանկի վերջնամաս հասնելով փախչող երիտասարդը պայուսակից հանում է ատրճանակ և երեք անգամ կրակոց արձակում իր հետևից վազող այդ երկու երիտասարդների ուղղությամբ, որից հետո էլ կրակոց արձակած երիտասարդը շարունակում է վազել դեպի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցով՝ «Իդեալ» շինանյութի խանութի ուղղությամբ, իսկ մյուս երկու երիտասարդներից մեկը, ում դեմքի շրջանում եղել է վնասվածք, անցնելով փողոցի դիմացի հատված, նստել է սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ղեկին և Օգոստոսի 23 փողոցից վարելով ավտոմեքենան դեպի Աթարբեկյան փողոց՝ Երևան-Երասխ մայրուղու ուղղությամբ, հեռացել է դեպքի վայրից:
Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներից հայտնել են, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում նկատել են մի խումբ անձանց, իրենց հարցին թե ինչ է պատահել, վերջիններս պատասխանել են, որ նախնական տեղեկություններով «Toyota Camry» ավտոմեքենայից կրակել են «ՎԱԶ 2121» ավոտմեքենայի ուղղությամբ և հեռացել:
Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչներ 16-ամյա Արման Թ․-ն և 18-ամյա Ալեքս Ա․-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում վիճաբանել են միմյանց հետ, որից հետո Արման Թ․-ն, հասնելով Օգոստոսի 23 փողոցում գտնվող «Արդշինբանկի» երկրորդ մասնաճյուղի մոտ, իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոց է արձակել Ալեքս Ա․-ի ուղղությամբ:
Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արման Թ․-ին, Ալեքս Ա․-ին և օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Բաց մի թողեք
Շենգավիթի թաղապետարանում ձերբակալված աշխատակիցները դեռևս ապրիլին ազատվել են աշխատանքից. քաղաքապետարան
Արտակարգ դեպք, խանութից գողացել են տերմինալ, իսկ դրամարկղից՝ խոշոր գումար․ Լուսանկար
Արտակարգ դեպք, Նուբարաշենի հոգեբուժարանում հարվածներ են հասցրել 28-ամյա քաղաքացու գլխին