Հուլիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից երեխան անզգուշաբար վայր է ընկել:
«Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ քաղաքացիների ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Տեղում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Դավիթ Մ.-ն է, ով ժամը 08:10-ի սահմաններում բարձրացել է իրենց տան ննջասենյակի պատուհանագոգին, հենվել եվրոպատուհանի վրա տեղադրված ցանցին: Այն բացվել է և երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել: Նրան նկատել են հարևանները և շտապ տեղափոխել հիվանդանոց:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Բժշկության ոլորտում ՀՀ ձեռքբերումները պետք է արտահանվեն բժշկական զբոսաշրջության տեսքով․ Անահիտ Ավանեսյան
2025 թ. հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան
Երևանի բժշկական համալսարանի շենքերից մեկը աճուրդով կվաճառվի