19/02/2025

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. Լուսանկար

Երևանում հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն:

Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։«Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը սկսելու է սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։

Հյուրընկալելու են հանրահայտ երաժիշտների, մեկնելու են Եվրոպա, սակայն բացառիկ եմ համարում հոկտեմբերի 6-ին կայանալիք երեկոն, երբ նվագախումբը ելույթ կունենա ականավոր օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ»,-ասել է Էդուարդ Թոփչյանը։