Տիգրանաշենի ռազմավարական նշանակության մասին եմ ուզում հիշեցնել, շատերը չեն պատկերացնում կամ աղոտ կերպով են ընկալում։ Այն հանդիպեցի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, Ալեքսան Հակոբյանի հուշագրության մեջ։ Պարզ դարձավ նաև, թե երբ և ինչո՞ւ է կոչվել Տիգրանաշեն․․․ Գյուղն առաջ կրում էր Քյարքի անունը։
Պատմության մեջ չխորանամ, որովհետև բուն ասելիքս տեղ չեմ հասցնի։ Հեղինակն ինքն էլ գաղտնիության տեսակետից շատ բաներ չի հրապարակել, թույլատրելիության սահմաններում հուշագրում է արել։ Ներկայացնում եմ այն հատվածը, թե ինչու՞ է գյուղը կոչվել Տիգրանաշեն և ինչու՞ գյուղը ռազմավարական այդպիսի մեծ նշանակություն ունի։ Ասեմ, որ գյուղի անվան հետ կապված ուրիշ ոչ մի աղբյուրում հիշատակում չտեսա, և չկարողացա գտնել, թե ո՞վ էր այն տղան, որի անունով կոչվեց գյուղը։ Ընդամենը մի փոքրիկ հատված եմ ներկայացնում, դա էլ պատկերացում կտա, որ Տիգրանաշենը կորցնելը ինչ վտանքի տակ կդնի Հայաստան աշխարհը։
«Բաքվում հայերի հալածանքներին, ջարդերին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից»։
Վազգեն Սարգսյանի և իր զինակիցների մեծագույն ջանքերի շնորհիվ կանխվել է Սյունիք տանող ճանապարհը կորցնելու իրական վտանգը։ Քյարքիից էր գնդակոծվում Զանգեզուր տանող ճանապարհը։ Ցավոք, չկարողացա որևէ աղբյուրից գտնել Արմաշի Տիգրանի մասին տեղեկություն։ Կարծում եմ պատկերացրիք Տիգրանաշենի ռազմավարական դերը։
Բաց մի թողեք
Սեպտեմբերի 20-ի աստղագուշակ․ Շանս ունեք գտնել նոր ընկերներ և դաշնակիցներ
Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը
Ի՞նչ առողջական խնդիր ունի Սիրուշոն․ երգչուհին փակագծեր է բացել